Լաչինի միջանցքի երթևեկությունը վերականգնելու համար բանակցությունները շարունակվում են․ ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու համար։