ՄԱԿ հայաստանյան գրասենյակի առջև այսօր նախատեսվում է բժիշկների ակցիա

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջեւ այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ժամը 19:00-ին, նախատեսվում է բժիշկների ակցիա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12–ին, առավոտյան ժամը 10:30-ի հատվածում, քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկինբնապահպանական պատճառաբանությամբ, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը դադարեցրել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Երեկ՝ դեկտեմբերի 16–ին, հակառակորդը վերականգնել է գազատակարարումը։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։