Մինչ ձեր իշխանազավթումը, թշնամուն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը

Փաշինյանական կապիտուլյանտների պալիտրայում կան տարբեր գույների և ձևերի ուսապարկեր՝ ամեն տեսակի և որակի, նրանց բոլորին կապող մեկ նմանություն կա. նրանք բոլորը նիկոլ են))

Բայց սրանց բազմագույն երանգների մեջ կան ուսապարկեր, որոնք ամենաընդգծվածներն են և տարբեր մրցութային անվանակարգերում կզբաղեցնեն պատվավոր՝ առաջին հորիզոնականը։

Մեկը կհաղթի խաբեության մրցույթում, մյուսը՝ թալանի, մեկ ուրիշը՝ իր պիղծ գործերի, իսկ շատ-շատերը  կհաղթեն՝ դավաճանության և իրականությունը խեղաթյուրելու մրցույթում։

Յուրաքանչյուր ուսապարկ անվանակարգերում ունի իր տեղը,իսկ այս մեկ ուսապարկի դասակարգումը արեք ինքներդ։

Մեջբերում եմ նրա խոսքերը.

-Մեր իշխանությունը մեղավոր է, որ եկավ իշխանության, եթե մնային Քոչարյանը, կամ Սերժը, էս խնդիրները չէին լինելու, որովհետև կմտնեինք միութենական պետության մեջ։ Սա է Ռուսաստանի ուզածը։ Հիմա Արցախի հարց չկա, կա Հայաստանի վերացման խնդիր, պիտի հասկանաք։

«մելքոնյան գագիկ»

❗Մինչ ձեր իշխանազավթումը , Լաչինի միջանցքը անխափան աշխատել է

❗Մինչ ձեր իշխանազավթումը ,Արցախի ինքնորոշման իրավունքի կարմիր գիծը ոչ մեկ չի հատել:

❗Մինչ ձեր իշխանազավթումը, Արցախի և Հայաստանի սահմաններն անառիկ են եղել:

❗Մինչ ձեր իշխանազավթումը, Արցախի անվտանգության երաշխավորը  հանդիսացել է Հայաստանը և Հայ զինվորը:

❗Մինչ ձեր իշխանազավթումը, մենք հաղթել ենք Հայաստանի ու Արցախի համար մղվող բոլոր պատերազմներում։

❗Մինչ ձեր իշխանազավթումը, թշնամուն փակ դռների հետևում ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը`ՀՀ-3 րդ նախագահ Սերժ Սարգսյանի դիվանագիտական և ռազմական փայլուն հաղթանակների արդյունքում:

Անվերջ կարելի է թվարկել այն ձեռքբերումները, որոնք  դուք՝ բոլորդ, ոչնչացրել եք:

Այո, ձեր իշխանությունը մեղավոր է։

Դուք մեղավոր եք.

❗հայոց պետականությունը վտանգելու, կասկածի տակ դնելու համար

❗5000 առյուծ հայորդիների մահվան համար

❗Ձեր իշխանությունը մեղավոր է բանակցային գործընթացը փակուղի մտցնելու և արդյունքում պատերազմի և կապիտուլյացիայի ստորագրման համար

❗Ձեր իշխանությունը մեղավոր է Արցախի 75% թշնամուն հանձնելու համար

❗Ձեր իշխանությունն է մեղավոր դիվանագիտական հարաբերությունների ոչնչացման համար

❗Ձեր իշխանությունն է

մեղավոր, միլիարդավոր դոլարներով արտաքին պարտքի կուտակման համար

❗Ձեր իշխանությունն է մեղավոր, որ այսօր դուք ասում եք, որ չկա սպառազինություն և այլն

Իմ հայրենակիցները ինձ կներեն, որ չեմ շարունակում թվարկել, թե է՞ լ ինչում է մեղավոր ձեր իշխանությունը, տարին կավարտվի, բայց այս գրառման թվարկումներին վերջ չի լինի։

Այսօր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ…դուք իհարկե կմեղադրեք ամբողջ  աշխարհին, բացի ձեզանից։

Հ.Գ Ձեզ վստահեցնում եմ, որ պատմության աղբանոցում հայտնվելու առաջին պատվավոր հորիզոնականը, արդեն իսկ, ձերն է։ Քո ու քո նմանների ճակատին հավիտյան դակված է լինելու դավաճանի կնիքը:

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից