Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում անշարժ գույք ունեն. Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ

Անշարժ գույքի գործարքների տոկոսը Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ բավական քիչ է։ Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

«Թուրքիայի քաղաքացիների դեպքում՝ 100-ից պակաս, Ադրբեջանի քաղաքացիների դեպքում՝ մեկ տասնյակից պակաս։ Նրանք ազգությամբ ադրբեջանցի չեն»,-նշեց նա։

Պետրոսյանի խոսքով, Հայաստանում գրանցված է 450 հազար բնակարան, ուստի եթե Թուրքիայի քաղաքացիները ունենան, օրինակ, 50 բնակարան, ապա դա «անվտանգության տեսանկյունից ոչ մի անհանգստություն չի առաջացնում», համոզված է պաշտոնյան։