Արցախը հայության բարոյական ու հոգևոր ողնաշարն է եղել, կա ու լինելու

Ռուս խաղաղապահների դեմ հերթական շքերթն է սկսվել նիկոլականների և նրանց նատօաթրքասեր «հաճախորդների» շրջանում։

Ադրբեջանը, Թուրքիան և ՆԱՏՕ-ն ամեն ինչ անում եւ անելու են ռուս խաղաղապահներին հեռացնելու համար, որպեսզի նրանց փոխարեն թուրքական զորքը մտնի Արցախ ու հայաթափի այն։

Դա եք ուզո՞ւմ …

Մարդ ինչքա՞ն պետք է սեփական պետության ու ազգի շահը չտեսնի, որ կանգնի ու ջուր լցնի թուրք-ադրբեջանցիների հակառուսական քարոզչությանը։

Շուշին ու Հադրութը, Սև լճի 30 տոկոսը, Գորիս-Կապան ճանապարհը ո՞վ է տվել ադրբեջանցիներին։

Դուք ու ձեր Փաշինյանը։

Դուք երազում եք վերջնականապես տալ Արցախը ու դրա համար ձեզ խանգարում են ռուս խաղաղապահները։

Չի լինելու նման բան։

Արցախը մնալու է հայկական, իսկ ռուս խաղաղապահներն էլ դեռ երկար շարունակելու են պաշտպանել Արցախի ժողովրդին։

Թուրքիան, Ադրբեջանը, ՆԱՏՕ-ն ու նրանց հայաստանյան «դամքաշները» հերթով «թքելու» են…

Արցախը Հայաստան աշխարհի բարոյական ու հոգևոր ողնաշարն է եղել, կա ու լինելու։

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից