ԹԵՓ Նիկոլի համար թշնամին հարևան է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Դիտակետ» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵՊՀ դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։

Անդրադառնալով ադրբեջանցիների կողմից 4 օր շարունակ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը փակելուն, ԵՊՀ դոցենտը շեշտեց․«Երբևէ այսպիսի անմխիթար վիճակ չի եղել, եթե իշխանական պատգամավոր կոչեցյալները, այդ երկոտանիները կանգնում ասում են, որ ընդդիմությունը թող գնա ճանապարհը բացի, սա նշանակում է, որ գործող իշխանությունը իր ձեռքերը լրիվ լվացել է Արցախից և հիմա ուրիշ բան չունի, արդեն մտածում է՝  ո՞նց անի, սա էլ գցի ընդդիմության վզով, ինչը խայտառակություն է։ Այսօր մենք ունենք ապիկար իշխանություն, բայց այդ ապիկարներն այդքան կարողություն չունեն մեծահոգի լինել, ընդունել, որ իրենք ի վիճակի չեն լուծել խնդիրները և հրաժարական տան, և դա անում են մարդկային զոհերի և տարածքների կորստի հաշվին, սա է իրականությունը»,-ընդգծեց Գևորգ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում