Այս սուբյեկտը ժամանակին սնվելով տարբեր սորոսական ՀԿ-ից՝ տանում էր հակահայկական և հակազգային քարոզչություն․ (տեսանյութ)

Եթե ծանոթ չեք, ծանոթացեք նորանշանակ ԿԳՄՍ նախարար, հակազգային տարր՝ ժաննա Անդրեասյանի հետ: Այս սուբյեկտը ժամանակին սնվելով տարբեր սորոսական ՀԿ-ից տանում էր հակահայկական և հակազգային քարոզչություն, ինչը տվեց իր պտուղները. տեղի ունեցավ հայ Ազգի դեգրադացում, իսկ նա, իհարկե, նշանակվեց կրթության նախարար, որ ավարտին հասցնի այն պղծությունը, որը քարոզել է ժամանակին՝ անդեմ, անգեն, անսկզբունք հասարակություն ունենալը:

Նա իր հարցազրույցում ասում է. «…մենք 21-րդ դարում ենք և նժդեհական գաղափարախոսությունը վտանգավոր է…», սույն օբյեկտին և սրա նմաններին ուզում եմ հստակ ասել՝ վտանգը դուք և ձեր անսկզբունք տեսակն է, դուք այն չմարդիկ եք, որոնք ապրում են մեկ սկզբունքով՝ «որտեղ հաց (փող), այնտեղ կաց…», և ձեր պեսներին մեր հասարակությունը պետք է պարսավանքի արժանացնի: Հա, ի դեպ, այսօր ձեր կուրք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկրում միասեռ ամուսնությունները ճանաչող օրենքը, սա է ձեր 21-րդ դարի սկզբունքը…

Հ.Գ. «Անբարոյական է իրեն երջանիկ զգացող անհայրենիքը, լինի դա անհատ, թե ժողովուրդ»:

ՆԺԴԵՀ 

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից