Խնդրում եմ, ոտքի կանգնեք ու գործողություններով կանգնեք մեր հայրենակիցների կողքին

Ադրբեջանը մոտ 200 հոգու բերել է Շուշի-Քարինտակ խաչմերուկ ու անընդհատ տաք սնունդ ապահովելով’ պահում է այնտեղ։

Ավելի քան 1000 հայեր արդեն երկրորդ օրը հայելային սկզբունքով շրջափակել են ՀՀ -ում ՄԱԿ -ի գրասենյակի շենքը և պահանջում են միջազգային հանրությունից կոնկրետ գործողություններ։

Բոլորս պետք է լինենք նստացույցի մասնակիցների կողքին և միաժամանակ շրջափակենք նաև Ադրբեջանի սադրանքի հիմնական հովանավոր Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքը։

Խնդրում եմ, ոտքի կանգնեք ու գործողություններով կանգնեք մեր հայրենակիցների կողքին։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից