Լաչինի միջանցքի փակումը և գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում. ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին թվիթերում  գրառում է  արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ.

«Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքների վտանգ է պարունակում: ՄԹ-ն հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի շուրջ ստանձնած բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով»:

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակիչների դեմ: