Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության աջակցություն տրամադրել խաղաղ բնակչության դեմ այս ագրեսիայի պայմաններում. Էբիգեյլ Սպանբերգեր

Ադրբեջանը փակել է մուտքը Արցախ և դադարեցրել է գազամատակարարումը` զրկելով այնտեղ ապրող հայերին սննդի, ջերմության, տաք ջրի և էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրից։ Այս մասին «Թվիթերում» գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Էբիգեյլ Սպանբերգերը:

«Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին անվտանգության աջակցություն տրամադրել խաղաղ բնակչության դեմ այս ագրեսիայի պայմաններում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։

Նշենք նաև, որ դեկտեմբերի 13-ին երեկոյան ժամերին Ադրբեջանը դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը։ Եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է Արցախի խաղաղ բնակիչների դեմ: