Ադրբեջանն անցնում է վճռական գործողությունների. թիրախում ՌԴ-ն և խաղաղապահներն են (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Զարթոնք» կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանն է։

Երկրորդ անգամ փակվել է Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհը։

Արցախի Ազգային Ժողովը ընդունել է հայտարարություն Ադրբեջանի «բնապահպանների» կողմից Գորիս-Ստեփանակերտ միջպետական ճանապարհի Լաչինի մարդասիրական միջանցքը փակելու կապակցությամբ։

Որո՞նք են մարդասիրական միջանքը փակելու հիմնական պատճառները։ Թիրախավորվա՞ծ են արդյոք առաջին հերթին ՌԴ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը, ՌԴ քաղաքական իշխանությունները։

Մեծ շահագրգռվածություն չունե՞ն արդյոք Մեծ Բրիտանիայի հանքարդյունաբերությամբ զբաղվող կորպորացիաները, որոնք ցանկանում են, որպեսզի Արցախի ոսկու հանքերն անցնեն իրենց տնօրինման ներքո։

Գործնականում ի՞նչ քայլեր են իրականացնում ՀՀ օրվա իշխանությունները Լաչինի մարդասիրական միջանցքը ապաշրջափակելու համար։

Որո՞նք են ընդդիմադիր դաշտի քայլերը միջանքը բացելու կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում