Ցուցարարներն արգելափակել են ՄԱԿ հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը

Մի խումբ ցուցարարներ արգելափակել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի բոլոր մուտքերը, ինչպես փակ է Արցախի մուտքը։  Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որը աշխատանքային այցով գալով Երևան՝ չի կարողանում վերադառնալ Արցախ՝ Լաչինի միջանցքը ադրբեջանցի «բնապահպանների» կողմից 2 օր առաջ փակվելու պատճառով։

«Որոշ անձինք արդեն միացել են նստացույցին և պլանավորում են անհնազանդության այլ ակցիաներ»,- գրել է Բեգլարյանը։