Ցեղասպան Ադրբեջանի սադրիչ քայլերն Արցախի դեմ ու Փաշինյանի կառավարության հանցավոր լռությունը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Խաչիկ Գալստյանն է:

Ցեղասպան Ադրբեջանը Հայաստանի իշխանության հանցավոր լռությամբ շարունակում է իր  սադրիչ գործողությունները՝ փակ պահելով  Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

Արցախի Հանրապետության բոլոր պետական կառույցներն ի լուր աշխարհի հանդես են եկել  հայտարարություններով, որ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը, որ Ադրբեջանի ու Թուրքիայի սադրիչ քայլերի նպատակը Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելն է։ Արցախը կոչով դիմում է նաև ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը՝ հանուն Արցախի Հանրապետության փրկության, հանուն  Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության՝ մի կողմ դնել ներքին տարաձայնությունները։

«Բնապահպանների» անվան տակ հանդես եկող ադրբեջանական սադրիչները, որոնց  մեջ, պարզվեց, կան ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ,    նախկին զինվորականներ,  շարունակում են փակ պահել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Նրանք երեկ կարողացան վրաններ  տեղադրել ճանապարհին։ Սադրիչների խումբը եկել է պատրաստված՝  տաք հագուստներով, իսկ վրանները տաքացվող են։ Այսօր առավոտյան ադրբեջանցի «բնապահպաններին» Բաքվից միացել են «մարզիկներ», «կամավորներ»։ Սադրիչները բարձրացրել են ադրբեջանական ու թուրքական դրոշներ, ինչը ևս հաստատում է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համատեղ սադրանքի հետ:

Ադրբեջանցի սադրիչները կիրառում են արևմտյան հայտնի տեխնոլոգիաներ․ ռուս խաղաղապահների առաջ կանգնած են կանայք, ովքեր խոսում են խաղաղության մասին: Իսկ նրանց հետևում կանգնած են տղամարդիկ, ովքեր ուղղակի սադրում են  ռուս խաղաղապահներին իրենց հարցադրումներով, խոսքերով։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։