Բաքվից հնչում են կարծիքներ, որ այս գործողությունը ի վերջո վնասելու է իրենց

Բաքվից հնչում են կարծիքներ, որ այս գործողությունը ի վերջո վնասելու է Ադրբեջանին: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ մանրամասնելով․ «Օրինակ՝ ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ազեր Գասիմլին հայտարարել է, որ Լաչինի միջանցքում բողոքի ակցիան «ձեռնտու է միայն ռուս խաղաղապահներին, և դրանից Ադրբեջանի համար տեսանելի առավելություններ չկան»:

«Ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ կհամոզվի, որ խաղաղապահները, թեկուզ ռուսները, անհրաժեշտ են Ղարաբաղում խաղաղության պահպանման համար: Տարածաշրջանից նրանց դուրսբերման հարցը պետք է լուծել բանակցություններով», – նշել է Գասիմլին»: