Դե հիմա լավ պատկերացրեք արցախահայության վիճակը, երբ ռուսները գնան

Խնդիր է դրված ռուս խաղաղապահներին ժամկետից շուտ հանել Արցախից։

Արդեն մեկ օր տևող իբր բնապահպանական ակտիվիստների ակցիան ակնհայտ միտված է հրահրել բախում ռուսների հետ,որից անմիջապես հետո կարող է հարց բարձրացվել նրանց ժամկետը փոխելու(կրճատելու) վերաբերյալ: Նույնիսկ եթե դա չհաջողվի գոնե նմանատիպ քայլերը կնպաստեն ռուս խաղաղապահների ժամկետը չերկարացնելու Ադրբեջանի ցանկության իրականացմանը:

Դե հիմա լավ պատկերացրեք արցախահայության վիճակը, երբ ռուսները գնան: Հիշեք Աֆղանստանի վիճակը, երբ գնացին ամերիկացիները, ահա այդ նույն բանը տեսնելու ենք մենք:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից