Թո՞ւրք, թե ճիվաղ

Կարդացի, որ վարչապետ կոչեցյալն ասել է, որ ինքը չի վիրավորվում, երբ իրեն «թուրք» են անվանում։

Մի կողմ թողնենք, թե հային «թուրք» անվանելը վիրավորական է, թե՝ ոչ և արժե՞ դրանից վիրավորվել։

Այն որ Թուրքիայում և հատկապես Ադրբեջանում, որևէ մեկին «հայ» անվանելը մահացու վիրավորանք է՝ փաստ է։

Ինքս, երբևէ որևէ մեկին վիրավորելու համար չեմ գործածել «թուրք» բառը։ Ինչ վերաբերում է վարչապետ կոչեցյալին «թուրք» կոչելուն, որն իսկապես տարածված է, ապա բազմիցս ասել եմ․

-Մի վիրավորեք թուրք ազգին։ Այո՛ նրանք մեր թշնամիներն են, պետք է ճանաչել թշնամուն։ Իսկ մեր թշնամին անգութ է, դաժան, բայց ոչ ողորմելի և դավաճան ճիվաղ։

 Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից