Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ինչի է դա ասում

Երբ հայտնի անձն ասում է, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են ասում, պետք է հասկանալ, թե ում են ուղղված այդ խոսքերը և ինչի է դա ասում։

Դրանով նա այդ թուրքերին ցույց է տալիս, որ Հայաստանում կա նեգատիվ վերաբերմունք իրենց հանդեպ ու ինքն իրենց համար հնարավորինս լավագույն պարտնյորն է, ում հետ կարող են բանակցել ու չպետք է իր դեմ անհնարին պահանջներ դնել, ինչը հայ հանրությունն չի ընդունի եւ արդյունքում իշխանության կգան «ռևանշիստները»:

Նույնն անում է ռուսների հանդեպ, ձևավորելով հակառուսական տրամադրություններ, ռուսներին ցույց է տալիս, որ իրենց համար լավագույն պարտնյորն ինքն է, հակառակ դեպքում իշխանության կգան քյառթու հակառուսները։

Արդարության համար պետք է ասել, որ նախկինները նույնպես նույն տեխնոլոգիան էին կիրառում, բայց անհամեմատ ավելի թույլ դոզաներով, իրենց հնարավորությունների սահմաններում։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից