Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները

Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները։

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան», իսկ նիկոլազգիների համար վախենալու ՀՀ նախկին իշխանությունների ջանքերով  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:

Ինչի՞ համար էսքան երկար պատմեցի ՄԱԿ-ի կյանքից, որովհետև մարդկության ամենադաժան ցեղասպանություններից մեկը վերապրած հայը տրամաբանորեն ենթադրում էր, որ Հայաստանի «սյուր-դեմոքրըսի» և «մարդասիրության բարոմետր» իշխանությունն առաջինը պիտի դեկտեմբերի 9-ին ևս մեկ անգամ հիշատակի ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարտումը, և ևս մեկ անգամ էլիտար բրոկոլի ուտող միջազգային հանրությանն ու աշխարհին հիշեցնի Հայոց Ցեղասպանության ու այն իրականացնող Օսմանյան Թուրքիայի մասին։

Բայց դեկտեմբերի 9-ը անցավ հրապարակի անճաշակ տոնածառի ռաբիս լույսերի համազգային սելֆիի տակ, ու միայն հաջորդ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեց, որ մենք ցեղասպանվել ենք։

Եվ ի՞նչ։

Առանձնապես ոչինչ։ Հետին թվով երկնեցին մի իդիոտ տեքստ, որում Հայոց Ցեղասպանություն եզրույթն օգտագործված է մեկ անգամ, այն էլ՝ պատմական ակնարկի շրջանակում, և որևէ հիշատակում, թե ո՞վ է իրականացրել 20-րդ դարի ամենազարհուրելի ցեղասպանությունը՝ չկա։

Կարդալով ՀՀ ԱԳՆ-ի տեքստը, մտածեցի, որ Հայոց Ցեղասպանությունը գուցե իրականացրել են Մայա ցեղի «թալեաթները», կամ՝ շումերները ու «հետմահու» գցել են Օսմանյան Թուրքիայի ջեբը։

Հա, ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղզիկ տեքստում չկար նաև որևէ ուղերձ միջազգային հանրությանը՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։

Հասկանում եմ, կարող է Մևլութ Չավուշօղլին ջղայնանար ու ևս մեկ անգամ ձեռքի 3 մատով մեզ, հայերիս, գորշ գայլերի սիմվոլիկա ցույց տար, ինչպես արդեն արել է։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից