ՌԴ ԱԳՆ-ը հայտարարել է, որ Կիևը և արևմտյան երկրները Վրաստանին կոչ են անում հակամարտություն սկսել Ռուսաստանի դեմ

Ուկրաինան և որոշ արևմտյան երկրներ կոչ են անում Վրաստանին երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի Դաշնության դեմ Աբխազիայում և Հարավային Օսիայում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Գրում է tvzvezda.ruն:

Դիվանագետին հարցրել են Անդրկովկասի հարցով Ժնևյան քննարկումների արդիականության մասին։ Գոնչարն ասել է, որ միջազգային ասպարեզում իրադրությունը արագորեն փոխվում է, և իրավիճակի քննարկում դառնում է անհրաժեշտ։

«Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի պաշտոնական ներկայացուցիչների կանոնավոր շփումների հրամայականը ակնհայտ է դառնում Կիևի և արևմտյան առանձին մայրաքաղաքների սադրիչ կոչերի ֆոնին, որոնք ուղղված են վրացական իշխանություններին՝ Աբխազիայում և Հարավային Օսիայում Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելուն», – նշել է նա: