ԱՄՆ-ը կորցնում է ազդեցությունը Սաուդյան Արաբիայի վրա. Foreign Policy

ԱՄՆ-ը այլևս չունի նույն ազդեցությունը Սաուդյան Արաբիայի վրա, որն սկսել է մերձենալ Ռուսաստանի և Չինաստանի հետ, գրում է Foreign Policy-ի մեկնաբան Ահարոն Միլլերը։

«Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այցը Սաուդյան Արաբիա ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հետ Ալ-Ռիադի մոնոգամ ամուսնությունն ավարտվել է: Այսօրվա «սառը պատերազմում» Սաուդյան Արաբիան ոչ միայն կհրաժարվի կողմերի ընտրությունից, այլև, ամենայն հավանականությամբ, կմոտենա Պեկինին և Մոսկվային, ինչպես պահանջում է իր շահերը»,- նշում է Միլլերը։

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիան երկար ժամանակ ամրապնդում է կապերը Չինաստանի հետ, սակայն հենց հիմա ռազմավարական շրջադարձ է տեղի ունենում երկու պետությունների հարաբերություններում։ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության նվազման պատճառով սաուդցիները սկսեցին հարաբերություններ հաստատել այլ ազդեցիկ խաղացողների հետ:

Միլլերի խոսքով՝ գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի համար Չինաստանը ոչ միայն լծակ է, որը կարող է օգտագործվել ԱՄՆ-ի դեմ, այլև թագավորության հիմնական առևտրային գործընկերը։ Բացի այդ, Չինաստանը Սաուդյան Արաբիային առաջարկում է առանց պարտավորությունների հարաբերություններ՝ զերծ երկրի ներքին քաղաքականության միջամտությունից:

«Ե՛վ Մուհամմեդ բեն Սալմանը, և՛ Սին ընդհանուր կապ ունեն, որը միավորում է նրանց արտաքին ճնշման դեմ՝ ուղղված բարեփոխումներին, ժողովրդավարացմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- եզրափակել է Միլլերը: