Ռուսաստանին միջուկային զենքով սպառնալով` ԱՄՆ-ը ձգտում է Արմագեդոնի. գնդապետ Մակգրեգոր

ԱՄՆ-ը չարաշահում է իր ազդեցությունը սառը պատերազմի ավարտից ի վեր, սակայն Ռուսաստանը չի պատրաստվում համակերպվել դրա հետ և մտադիր է մարտահրավեր նետել նրանց մենաշնորհին, ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։

«Երկար ժամանակ մեր (Միացյալ Նահանգների – խմբ.) ձեռքից դա գալիս էր: Բայց հիմա, կարծում եմ, Ռուսաստանը կարմիր գիծ է քաշում և ասում է. «Մենք այլևս թույլ չենք տա, որ ահաբեկեք մեզ», – ասել է նա Judging Freedom YouTube-ի ալիքում:

Մաքգրեգորի խոսքով՝ այսօր աշխարհը գլոբալ կոնֆլիկտային վիճակում չէ, սակայն ԱՄՆ-ը կարող է սադրել այն։

«Եթե Վաշինգտոնը գնա այդ քայլին և ազդանշան ուղարկի ռուսներին, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել միջուկային զենքի հետ կապված, ապա մենք իրականում կձգտենք Արմագեդոնի»,- հավելել է գնդապետը։