Ռուս խաղաղապահներն Արցախի դպրոցներում համակարգչային վեց դասարաններ են կահավորել (տեսանյութ, լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների և «Մենք միասնական ենք» ծրագրի բազմազգ կամավորների աջակցությամբ 6 նոր համակարգչային դասարան է կահավորվել Արցախի դպրոցներում։ Այս մասին հայտնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքը: «Այսօր ռուս խաղաղապահները «Մենք միասնական ենք» կամավորական նախագծի ղեկավարի հետ դպրոցներին նոր մեծաքանակ մատակարարում են իրականացրել»,- ասված է գրառման մեջ։
Իսկ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի մանկապարտեզի վերակառուցման համար շինանյութ է մատակարարվել։ Մանկապարտեզի վերակառուցման համակարգողն ու նախաձեռնողը ռուսաստանցի դերասան և ռեժիսոր Արարատ Քեշչյանն է։

«Որտեղ մենք ենք, այնտեղ խաղաղություն է»,- նշված է Ռուսական խաղաղապահ զորակազմի թելեգրամյան ալիքում։