ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կմեկնի Փարիզ

ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ՝ Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունում:

Վարդանյանը դեկտեմբերի 10-13-ը մասնակցելու է ԵԽԽՎ Իրավական եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի նիստին: