Ադրբեջանում քանի գնում այնքան շատ են խոսում Մեծ պատերազմի մասին․ ռազմական փորձագետ

Ադրբեջանում քանի գնում այնքան շատ են խոսում Մեծ պատերազմի մասին։ Մեծ պատերազմ են համարում Իրանի հետ հնարավոր պատերազմը։

Այս երկրում պատերազմին կողմ և դեմ արտահայտվողները սոցցանցերում իրար չեն խնայում։

Հանուն արդարության ասեմ, որ դեմ արտահայտվողների արգումենտներն ավելի համոզիչ են։ Օրինակ մի վերլուծաբան ասում է, որ իրենք չեն կարող պատերազմել մի պետության հետ, ով ունի ռազմարդյունաբերություն, իսկ Ադրբեջանն ընդամենը սպառող է, ոչ թե արտադրող այս ոլորտում․․․

Իսկ կողմ արտահայտվողների ալիբին Թուրքիան է։ Ուզում են կռվել թուրքական բանակով և զենքով։

Մեծ հաշվով երկու կողմն էլ մի բանում , ըստ էության, համաձայն են, որ իրենք առանց Թուրքիայի չեն ձգի ։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից