Սուրեն Պապիկյանն անգամ պամպերս չի կարող գնել, էլ ո՜ւր մնաց՝ զենք (տեսանյութ)

Պատմությունը ցույց է տալիս, երբ որևէ պետություն նպատակ ունի պատերազմ սկսելու որևէ երկրի դեմ, դիմում է տարբեր սադրանքների, պրովոկացիաների։ Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանն այսօր պատերազմ վերսկսելու նպատակ ունի ու պատրվակներ է փնտրում: Նման պատրվակների շարքում են ադրեբեջանական կողմից հնչող կեղծ հայտարարությունները, թե իբր Հայաստանը Բերձորի միջանցքով զենք է տեղափոխում Արցախ։ Դրանից մեկ օր առաջ ադրբեջանական մամուլը տարածեց ապատեղեկատվությունը, թե իբր Իրանից Լաչինի միջանցքով ինչ-որ դիվերսիոն խումբ է մուտք գործել Ստեփանակերտ։ Այնուհետև, մի քանի ժամով փակեցին Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Էդգար Ղազարյանը, մասնավորաբար, ասել է․

  • Հայ ժողովուրդն այսօր կանգնած է նոր ցեղասպանության առաջ, ընդ որում դրան պատրաստ են ցեղասպանություն իրականացնող բոլոր կողմերը՝ և՛ զոհերը, և՛ դահիճները՝ ադրբեջանա-թուրքական տանդեմը, որն այսօր իրականացնում է զորավարժություններ ու այն պայմանականորեն անվանել է «եղբայրական բռունցք»։ Նրանց նպատակը հայ ժողովրդի բնաջնջումն է։ Այս ցեղասպանական գործընթացի սկիզբը դրվեց 2018-ին, երբ նրանք Հայաստանում իրականացրին ադրբեջանաթուրքական հեղափոխություն՝ իշխանության բերելով Նիկոլ Փաշինյանին, որը նպաստում է Ադրբեջանի ու Թուրքիայի հայակործան քաղաքականությանը։
  • Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակն է պատերազմի մեջ ներքաշել Իրանին։ Դա ծրագիր է, որին մասնակցում է Հայաստանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի։ Քանի որ Իրանի դեմ հնարավոր կլինի պատերազմել, եթե ադրբեջանաթուրքական տանդեմը գրոհի Վայոց ձորի, Սյունիքի տարածքից։ Այս ծրագրի իրականացման համար Փաշինյանը Ալիևին խոստացել է տրամադրել «Զանգեզուրի միջանցքը»․․․
  • Ադրբեջանը փորձում է վերահսկողություն հաստատել Հայաստան-Արցախ միակ ճանապարհի վրա։ Եվ Ադրբեջանը պետական մակարդակով սադրանք կազմակերպեց՝ այսպես կոչված, «ադրբեջանցի լրագրողների», «ադրբեջանցի բնապահպանների» միջոցով, մի բան, որն անգամ կարմիր գրքում գրանցված չէ, որովհետև այդպիսիք այդ երկրում գոյություն չունեն, այնտեղ ազատ մամուլ չկա, այնտեղ բոլոր լրատվամիջոցները վերահսկվում են։ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն, բնապահպանական շարժումներ գոյություն չունեն։
  • Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելով՝ այդ սադրանքի արդյունքում Ադրբեջանը հասավ նրան, որ Արցախ մուտք գործող առաջին սահմանակետից կտեղադրվի «ռենգեն սկաներ», ինչը հնարավորություն կտա բոլոր մեքենաների պարունակությունը ստուգել։
  • Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունները համատեղ գործում են ռուս խաղաղապահեների ներկայության դեմ։ Առաջին հերթին նրանց ներկայությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, բայց որպեսզի չստացվի, որ միայն Ադրբեջանն է այդ հարցը բարձրացնում, նաև Փաշինյանն է պրոբլեմներ ստեղծում՝ Ալիևի հանձնարարությամբ։ Հիշենք, թե քանի անգամ է Փաշինյանը դժգոհել խաղաղապահներից՝ Գյուրիում ու Երևանում ցույցեր կազմակերպելով։ Այսինքն պրոբլեմներ են ստեղծվում ռուս խաղաղապահների համար, որպեսզի ոչ թե սպասեն մինչև 2025-ը, այլ դրանից ավելի վաղ նրանց հանեն Արցախից։
  • Գրեթե ամեն օր Ադրբեջանը սահմանային սադրանքներ է կազմակերպում ՀՀ սահմանային դիրքերի ուղղությամբ։ Եվ ինչն է հետաքրքիր՝ արդեն ավարտվում է ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության երկամսյա ժամկետը, ու այդպես էլ չկա որևէ զեկույց․․․
  • Իսկ ի՞նչ է անում այս իշխանությունը կանխելու հնարավոր պատերազմը։ Սրանք շա՜տ լուրջ քայլեր են կատարում․ կազմակերպվել է «Մանկական եվրատեսիլ» երգի մրցույթը, լուսավորվել են կառավարական շենքերը, այսինքն՝ այն կառավարությունը, որը խավար է բերել մեր երկրին, 60-ականների կլոր լամպուշկեքով լուսավորվել է, և 8000 անցքերով ապականել են պատմամշակութային շենքերը։ Իսկ այս նույն ընթացքում Ադրբեջանը հյուրընկալել է Թուրքիայի ՊՆ նախարարին ու նրա պատվիրակությանը։
  • Իրադարձությունները կրկնվում են․ 2020-ի սեպտեմբերի 26-ին՝ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ, տոն էր Ստեփանակերտում, քաղաքի օրն էին նշում փուչիկներով, բարձր տրամադրությամբ, Արայիկ Հարությունյանի ելույթով։ Չնայած Արցախի ԱԱԾ-ն նրանց տեղեկություն էր հայտնել, որ կանգնած ենք պատերազմի վտանգի առաջ, և այդ մարդիկ ժողովրդին, զորքը նախապատրաստելու փոխարեն՝ Ստեփանակերտում տոն էին նշում։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանում հայտարարվել էր թուրք-ադրբեջանական անժամկետ զորավարժություններ, ինչն առ այսօր շարունակվում է։
  • Հիմա դարձյալ Երևանում տոն է, իսկ Ադրբեջանը հյուրընկալել է թուրքական ռազմական պատվիրակությանը, փոխարենը՝ Հայաստանը հյուրընկալել է եվրատեսիլյան 14 երեխաների․․․

 Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։