Կարո՞ղ եք ասել, թե ինչ արժե ակնհայտ կեղծիք ու զրպարտություն տպելու պատվերի մոտավոր գինը

Ասելիքս վերաբերում է Lurer.com կոչվող «լրատվական» կայքին: Քանի որ Նիկոլի թրքամետ իշխանությունը ամեն օր նոր վայրէջք է գրանցում և օր օրի ավելի է քայքայվում, վերը նշված կայքի խմբագիրն ու աշխատակիցները, որոշել են հերթական դեզինֆորմացիան տարածեն: 2018-ից առաջ «սաղ Սերժ Սարգսյանն ա մեղավոր» մտքին այսօր ըստ այս «պատվերով համերգ» աշխատող կայքի, հիմա էլ «Սերժ Սարգսյանի եղբայրներն են մեղավոր»:

Ինձ մոտ հարց է առաջանում վերը նշված կայքի խմբագիրը (կամ աշխատակիցները) երբ նման անասնական լոգիկայով պատվերներ են ստանում, որպեսզի հոդված տպեն, կարո՞ղ են ասել, թե ինչ արժե ակնհայտ կեղծիք ու զրպարտություն տպելու պատվերի մոտավոր գինը: Եթե ասեք, օրինակ ես էլ կցանկանայի գումար տալ ու հոդված պատվիրել lurer.com կայքում, բայց այդ հոդվածի մեջ անխուսափելիորեն պետք հայհոյեմ կայքին ու նրա պատվիրատուներին: Նման ցանկություն ունենալուս պատճառները գտնվում են lurer.com-ի վերջին ամիսների անպատասխանատու ստոր որոշ հոդվածների մեջ»:

Լավ, ասենք թե պատվիրել են՝ չեք կարողացել մերժել, այդ դեպքում ինչի՞ են ձեր հոդվածում տեղ գտել (գտնում) կեղտոտ բամբասանքների ու հերհյուրանքների մակարդակի մտքեր: Այսինքն ստացվում է, որ ես նաև կարո՞ղ եմ հոդված պատվիրել, ու ասել, որ հանրության մեջ խոսում են այն մասին, որ ձեր կայքի պատվիրատուն անբարոյակա՞ն ա:

Լավ, ո՞նց եք կարողանում դուք նման էշ երևակայություն ունենալ կամ ինչ-որ բաների դիմաց վաճառվել: Հո, դուք ցուցափեղկի վրայի ապրանք չե՞ք:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից