Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպում

Համաձայնեցվել է Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպման անցկացումը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

«Մեր այսօրվա աշխատանքի շրջանակից դուրս ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ մենք բոլորիդ սպասում ենք Սանկտ Պետերբուրգում,  համաձայնեցված ոչ պաշտոնական նախաամանորյա հանդիպմանը»,- նշել է նա։