ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները համատեղ կոմյունիկե են ստորագրել

ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները համատեղ կոմյունիկե են ստորագրել Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի նախագահությամբ կայացած հանդիպման արդյունքներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նիստի արդյունքներով ընդունվել է համատեղ կոմյունիկե, որն արտացոլում է անվտանգության ոլորտում ընդհանուր խնդիրների լուծման համախմբված մոտեցումները»,-ասել է Շոյգուն: Նա հստակեցրել է, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության և տարածաշրջանային կայունության պահպանման, ինչպես նաև ռազմական ոլորտում հետագա համագործակցության հարցերի շուրջ:

Նիստի ընթացքում ՇՀԿ և ԱՊՀ երկրների ռազմական պատվիրակությունների առջև տեսակապի միջոցով ելույթ է ունեցել նաև Չինաստանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենհեն, որը մասնակիցներին է հայտնել իր կարծիքը միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական իրավիճակի վերաբերյալ: