Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն. Ալի Ֆադավի

Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն։ Դա Թեհրանի սկզբունքային քաղաքականությունն է։ Այս մասին հայտարարել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Ֆադավին, հաղորդում է Mehr-ը։

Խոսելով Ադրբեջանի հետ հյուսիսային ընդհանուր սահմաններում ԻՀՊԿ-ի վերջին զորավարժությունների մասին՝ նա նշել է, որ Իրանը չի ընդունում տարածաշրջանում աշխարհագրական սահմանների որևէ փոփոխություն։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհագրության փոփոխության։ Դա կարևոր հարց է»,-ասել է Ֆադավին։

Նա նաև հայտնել է, որ Իրանի իշխանությունները ձերբակալել են շատ լրտեսների, որոնք կապ են ունեցել իսրայելական հատուկ ծառայությունների հետ: