Խարկովում պայթյուններ են լսվում, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները

Խարկովում պայթյուններ են լսվում, ասվում է ուկրաինական «Օբշեստվեննոյե» առցանց պարբերականի «Թելեգրամում» հրապարակված հաղորդագրության մեջ։

Քաղաքում օդային տագնապ է հայտարարվել ուկրաինական ժամանակով 20:52-ին (Մոսկվայի ժամանակով 21:52-ին): Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի երեկոյան ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում էին Օդեսայում պայթյունների մասին, ենթադրաբար քաղաքում գործել է ՀՕՊ համակարգը։

Ռուսաստանի զինված ուժերը ուկրաինական ենթակառուցվածքների վրա հարվածներն սկսել են հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։

Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտների վրա։