ՀՀ ԱԺ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ութերոդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 10 հարց, այդ թվում «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից և կդառնա առանձին՝ վարչապետին ենթակա մարմին, իսկ պաշտոնաթող վարչապետերի և նախագահների համար պետական պահպանությունն այժմ գործող կարգով նախատեսված ցմահի փոխարեն կտրամադրվի 7 և 10 տարի ժամկետով, որից հետո դա կնախատեսվի վարչապետի որոշմամբ։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամներին ևս պետական պահպանություն կտրամադրվի: