Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 8-ի որոշմամբ Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից:
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Արման Սարիբեկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասվում է որոշման մեջ:
Կառավարության դեկտեմբերի 8-ի որոշմամբ՝ վաղաժամկետ դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու լիազորությունները։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում կնշանակի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի ավագանու ընտրության անցկացման օրը: