ԵՄ երկրները համաձայնել են Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում

Եվրամիության երկրները պաշտոնապես հաստատել են Խորվաթիայի միացումը Շենգենյան գոտուն։ Այս մասին «Թվիթեր»-ի իր  միկրոբլոգում գրել է հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«2023 թվականի հունվարի 1-ից մենք դառնում ենք Շենգենյան համաձայնագրի անդամ»,- գրել է նա:

Շենգենյան տարածքը ներառում է ԵՄ 26 պետություն, որոնք ունեն սահմանային հսկողության միասնական համակարգ: