ԱՄՆ-ն Ուկրաինային զգուշացրել է «Պուտինի կարմիր գծի» մասին

Ուկրաինան կարող է մնալ առանց արևմտյան երկրների աջակցության, եթե Վլադիմիր Զելենսկին չդադարեցնի Ղրիմը Կիևի վերահսկողության տակ վերադարձնելու կոչերը, գրում են Foreign Affairs-ի ամերիկյան պարբերականի մեկնաբաններ Լիանա Ֆիքսը և Մայքլ Քիմաժը։

Նրանց կարծիքով, Ուկրաինայում հակամարտության սրման մեծ ռիսկ կա։

«Ղրիմը կարող է իսկական կարմիր գիծ դառնալ Վլադիմիր Պուտինի համար: Որոշ երկրներ, որոնք աջակցում են Ուկրաինային, շատ անհանգստացած են էսկալացիայի վտանգից։ Դրանց թվում են Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները»,– նշված է հատվածում:

Հոդվածի հեղինակները նշել են, որ թերակղզին ռազմավարական մեծ արժեք ունի։