Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում կհանդիպեն ԱՊՀ և ՇՀԿ երկրների ՊՆ ղեկավարները

Դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, հաղորդում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«2022 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի կունենա ՇՀԿ անդամ երկրների և ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։ Օրակարգին համապատասխան կողմերը կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հարցերի վերաբերյալ, կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,- նշված է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։