Պուտինի անկանխատեսելիությունը խնդիր է դարձել ՆԱՏՕ-ի համար. Politico

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունների անկանխատեսելիությունը խանգարում է ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային օգնություն ծրագրել, գրում է ամերիկյան Politico թերթը։

«Ռազմի դաշտի կարիքների փոփոխությունը և Վլադիմիր Պուտինի անկանխատեսելիությունը դժվարացնում են Ուկրաինային օգնության երկարաժամկետ պլանավորումը»,- ասվում է հոդվածում։

Ըստ պարբերականի՝ Կիևը դիմել է ՆԱՏՕ-ի երկրներին՝ խնդրելով իրեն հատկացնել ավելի վաղ աֆղանական բանակի աջակցության համար ստեղծված հավատարմագրային հիմնադրամի միջոցների մի մասը, թեև այդ գումարը, ամենայն հավանականությամբ, չի բավականացնի Ուկրաինային ձմռանը գոյատևելու համար։

«Գրեթե անհնար է հաշվարկել Ուկրաինայի իրական կարիքները ինչպես ռազմական, այնպես էլ հումանիտար, քանի որ պատերազմի բնույթը շատ արագ փոխվում է», – պարբերականին ասել է RAND Corporation վերլուծական կենտրոնի քաղաքական փորձագետ Սամուել Չերեպը: