Ի՞նչ կապ ունի Երևանի հրապարակի տոնածառը Լաչինի միջանցքը փակելու հետ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Գևորգ Բագրատունին։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք հանրության ամանորյա տրամադրությունների մասին հնարավոր պատերազմի նախաշեմին և պատերազմում ու ադրբեջանական սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ունեցած զոհերի պայմաններում։ Արդյո՞ք բարոյական է, երբ նման պայմաններում Երևանի Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն էր խրախճանքի, ուրախության ծարավ մարդկանցով, տեղի՞ն էին արդյոք նրանց անզուսպ ուրախության կրքերը։ Գևորգ Բագրատունին ասաց, որ հանրության համար իշխանություններն են ուղենիշ, և եթե նրանք քարոզում են այդ ուրախությունը և խրախուսում, ապա մարդկանց պետք չէ մեղադրել։

Խոսեցինք նաև այսօր կառավարության նիստի ժամանակ քննարկված՝ վարչապետի ենթակայության տակ արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագծին։ Հաղորդման հյուրի դիտարկմամբ՝ դա բռնապետական իշխանության հերթական քայլն է իրենց իշխանությունը երկարաձգելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում