Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ՝ բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մենք ուժեղ ենք անձերով ու թույլ ենք որպես հասարակություն:

Ի՞նչն է մեզ միավորում այսօր:

Շատերին այսօր միավորում է իրականությունից փախչելու և կենցաղային մակարդակով ապրելու ցանկությունը:

Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ՝ նա բզկտեց հայկական ուրույն քաղաքակրթությունը:

Հասարակության պառակտումը վերածվել է ազգային աղետի, առանց որի հաղթահարման անհար են լինելու մեր առջև եղած մարտահրավերներին դիմակայելու փորձերը։

Հանրային կյանքը կանոնակարգող բազմաթիվ չգրված օրենքներ եւ կանոններ ոչնչացվում են, եւ յուրաքանչյուրն ինքն է որոշիւմ իր համար թիւյլատրելիի սահմանները՝ հատկապես բարոյագիտական հարթության մեջ։

Մինչև 2018 մեզ միավորում էին ազգային շահերի, ինքնության եւ մշակույթի վրա խարսխված արժեքներ։

2018-ի ապրիլից հասարակության մի զգալի մասին միավորում էր նիկոլամանիան։

2020-ի սեպտեմբերի 27-ից մինչեւ նոյեմբերի 9-ը մենք կրկին փորձեցինք միավորվել ազգայինի շուրջ։

Իսկ ահա դրանից հետո հայ ժողովրդին այլևս ոչինչ չի միավորում։

Մեր պետությունը չի ունենալու հեռանկար այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք կարողանում վերագտնել այն մատրիցան, որը կմիավորի, օրինակ, ինձ ու այս պահին ամենամոլորյալ նիկոլականին»։