Մահացել է Արման Թաթոյանի հայրը

Մահացել է Արման Թաթոյանի հայրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ նախկին ՄԻՊ-ը։

«Ցավով տեղեկացնում եմ, որ այսօր մեզնից հեռացավ հայրս՝ Հակոբ Թաթոյանը։

Հոգեհանգիստը տեղի կունենա «Զոլեր» սգո սրահում (Երևան, Գրիգոր Հասրաթյան փող., 25/3) վաղը` դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00-ից։ Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 14:00-ին նույն վայրից»,- գրել է Թաթոյանը։