Ինչի՞ վրա են հրճվում Նիկոլն ու իր թայֆան կամ ո՞ւմ են ցանկանում վաճառել Ագրարային համալսարանի շենքը (լուսանկար)

Քիչ առաջ Աժ-ի ամբիոնից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող կերպարն անդրադառնալով հարցրին, որ գյուղական համայնքներում չկան անասնաբույժներ, անասնաբույծներ և այլ մասնագետներ հայտարարեց. ««Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Ագրարային համալսարան, դա նոնսենս է, որովհետև ժամանակակից բոլոր ագրարային համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով, հյուրանոցներով, սրճարաններով, այլ շրջապատված են հարյուրավոր հեկտարներով հողատարածքներով, որտեղ կան ֆերմաներ, այգիներ, էքսպերիմենտալ տարածություններ»:

Հետաքրքիր է, ի՞նչ է հասկանում դիլետանտ և թերուս Նիկոլը որպես «ժամանակակից ագրարային համալսարան ասելով»…

Հրապարակված 5 բավական հայտնի ագրարային համալսարանների ՝1. Մինսկի, 2.Օդեսայի, 3. Բարնաուլի, 4. Ալմա Աթայի, 5. Ուֆայի շենքերը գտնվում են այդ քաղաքների կենտրոնական մասերում՝ շրջապատված բազմաթիվ շենք-շինություններով, այլ ոչ թե յայլաներով և ինչ-որ ֆերմաներով կամ էքսպերիմենտալ տարածքներով… Օրինակները բազմաթիվ են…

Հետաքրքիր է, ինչ-որ բան ասելուց Նիկոլ Անհողն ինչու՞ մի օրինակ չի բերում, որ ապացուցի իր ասածի ճշմարտացիությունը…

Անտրամաբանական այս հայտարարությունը, որը հրճվանք առաջացրեց նիկոլական երեսփոխանների մոտ կա՛մ Նիկոլի տգիտության հետևանքն է, կա՛մ էլ վերջինս պատրաստվում է վաճառել Ագրարային համալսարանի շենքը և այսպիսի անհեթեթություններ է ասում, որ արդարացնի իր այդ քայլը…

Ի դեպ, սա Նիկոլի առաջին հարձակումը չէ Ագրարային համալսարանի վրա. որոշ ժամանակ առաջ նրան հանգիստ չէին տալիս նաև այդ բուհի աղջիկ ուսանողները, ովքեր դասի են գնում երեկոյան կոշիկներով…

Չզարմանաք, եթե շատ շուտով Բժշկական համալսարնաի հերթ էլ հասնի ու Նիկոլը շատ լուրջ դեմքով ԱԺ ամբիոնից կբացականչի.«Պլանի գլխում» 21-րդ դարում ունենալ Բժշկական համալսարան, դա նոնսենս է, որովհետև ժամանակակից բոլոր բժշկական համալսարանները շրջապատված են ոչ թե այլ շենքերով, հյուրանոցներով, սրճարաններով, այլ շրջապատված են պոլիկլինիկաներով, հիվանդանոցներով, բժշկական կենտրոններով, դեղատներով որտեղ կան հիվանդներ, լաբորատորիաներ և այլն»…

 

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից