Եթե սկսվեն ռազմական գործողություններ, դժվար թե Անկարան բացահայտ օգնի Ադրբեջանին․ փորձագետ

Բաքու Անկարա տանդեմի զորավարժությունները անշուշտ Իրանի դեմ են։

Չնայած այն բանին, որ Թուրքիան կուլիսներում միշտ դեմ է հանդես եկել Ադրբեջան-Իրան հարաբերությունների վատթարացմանը, բայց և այնպես որոշել է չնեղացնել Ադրբեջանին և զորավարժությունների տեսքով իր աջակցությունը հայտնել Բաքվին։

Այս ամենով հանդերձ խորը կասկածներ ունեմ, որ եթե սկսվեն ռազմական գործողություններ, դժվար թե Անկարան բացահայտ օգնի Ադրբեջանին։

Չօգնելու երկու պատճառաբանություն ունի։

Առաջինը, որ Բաքուն ամեն դեպքում ականջալուր չի եղել Անկարային և սրել է հարաբերությունները Թեհրանի հետ, և երկրորդ, Բաքուն բացի Անկարայից այլ ռազմավարական դաշնակցի է հրավիրել տարածաշրջան՝ իրանի դեմ պայքարելու։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից