Արցախի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Արցախի Հանրապետության բարձրադիր գոտիներում մառախուղ է: Միջպետական և ներպետական ավտոճանապարհները հիմնականում բաց են, սակայն, անվտանգ երթևեկությունն անվտանգ է ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկանում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի շրջանի Լիսագոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է: Մառախուղ է ՀՀ Սյունիքի մարզում:

Անցանկալի դեպքերից և պատահարներից խուսափելո համար, ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։