Երևանում նշվել է Հովհաննես Բաղրամյանի 125 ամյակը․ մարշալի թոռը պարգևատրվել է մեդալով

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երևանում իրականացվել են հայազգի նշանավոր զորահրամանատար, ԽՍՀՄ կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումներ (մասնավորապես՝ հարգանքի տուրքի մատուցում Բաղրամյան պողոտայում կանգնեցված մարշալի արձանի մոտ, «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ի գրասենյակի մուտքի պատին Բաղրամյանին նվիրված հուշատախտակի բացում, ինչպես նաև ցուցադրություն ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում):

Այսօր երեկոյան ընդունել եմ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած մարշալի թոռանը՝ Իվան Բաղրամյանին, և պարգևատրել գերատեսչական մեդալով»։