Երևանում թիվ 63 երթուղին սպասարկող «Գազել»-ը վթարի է ենթարկվել․ փրկարարները երթուղայինից 14 ուղևորի են դուրս բերել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 19։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան և թիվ 63 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․), ինչի հետևանքով երթուղայինի դուռն արգելափակվել է:

Փրկարարները բացել են երթուղայինի դուռը և դուրս բերել 14 ուղևորի: