Երևանի կենտրոնում գտնվող շինություններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

Երևանում` Կորյունի փողոցում գտնվող շինություններից մեկում, այսօր տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ոստիկանության կենտրոնական բաժինն ահազանգը ստացել է ժամը 19։30-ի սահմաններում։

Ոստիկաններն ու քննիչները մեկնել են Կորյունի 23/12 հասցեում գտնվող շինություն և մահճակալի կողքին հայտնաբերել տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։