Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, միջադեպեր չեն գրանցվել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:

Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում:

Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: