Ալիևը օկուպացված Շուշին «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու մասին կարգադրություն է ստորագրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականին Արցախի դեմ 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշին 2023 թվականին այսպես կոչված «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» հռչակելու մասին կարգադրություն է ստորագրել։

Համաձայն կարգադրության՝ Ալիևը նախարարների կաբինետին հանձնարարել է պատրաստել և իրականացնել միջոցառումների ծրագիր, ինչպես նաեւ լուծել կարգադրությունից բխող այլ հարցեր։