Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը պաշտոնական այցով Ֆրանսիայում էր:

Հանդիպում-քննարկումներ են եղել Փարիզի փոխքաղաքապետի, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պաշտոնյաների, Ֆրանսիայի Սենատի «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահի, Պլեսի Ռոբինսոնի քաղաքապետի հետ:

Երևանյան պատվիրակությունը մասնակցել է նաև «Քաղաքները կենսաբազմազանության համար» միջազգային աշխատաժողովին: