Գերագույն ռադան հայտնել է Ուկրաինայում անհետ կորածների թիվը

Փետրվարի 24-ից Ուկրաինայում անհետ կորած է համարվում 15 հազար մարդ, հայտարարել է Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։

«15 000 մարդ (Ուկրաինայում) անհայտ կորած է… Նրանցից ոմանք կարող են արդեն մահացած լինել: Նրանց բոլորին փնտրում են հարազատները»,- գրել է Լյուբինեցը «Ֆեյսբուքում» ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքի հետ հանդիպումից հետո: