Ուկրաինական հակամարտությունում ավելի ու ավելի շատ երկրներ են անցնում Ռուսաստանի կողմ. Newsweek

Արևմուտքից դուրս գտնվող երկրների մեծ մասը ուկրաինական հակամարտությունում անցել է Ռուսաստանի կողմը, գրում է Newsweek-ի մեկնաբան Դանիել Դեպետրիսը։

«Արևմուտքից դուրս ավելի ու ավելի շատ երկրներ դժգոհ են ռազմական գործողությունների հետ կապված տնտեսական ծախսերից… Աշխարհի մեծ մասը չի ցանկանում խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, սահմանափակել նրա հնարավորությունները», – նշվում է հոդվածում։

Աֆրիկայի մեծ մասը համարում է «արևմտյան քարոզները» համընդհանուր արժեքների և ժողովրդավարության նկատմամբ հարգանքի մասին որպես կեղծավորություն, Լատինական Ամերիկայում հանդես են գալիս հակամարտության խաղաղ ավարտի օգտին, իսկ Հարավարևելյան Ասիան ձգտում է չեզոք մնալ, կարծում է Դեպետրիսը:

ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար ցուցիչ էր Բալիում կայացած G20-ի գագաթնաժողովը, որտեղ, անկախ ամեն ինչի, հրավիրված էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինդոնեզիայի առաջնորդ Ջոկո Վիդոդոն նաև հորդորել էր Արևմուտքին մեղմացնել Մոսկվայի դեմ հռետորաբանությունը՝ ճգնաժամի համատեղ լուծում մշակելու հնարավորությունները մեծացնելու համար:

«Փաստը մնում է փաստ, որ աշխարհի մեծ մասը չի կիսում ԱՄՆ-ի և Եվրոպայի տեսակետները Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ: Տարբեր երկրներ ունեն տարբեր շահեր, և նրանք ձգտում են պաշտպանել դրանք… Արևմուտքի պաշտոնյաները խելամիտ կլինեն, եթե նկատի ունենային միջազգային հարաբերությունների այս հիմնական, բայց հիմնարար կետը», – ամփոփել է հոդվածի հեղինակը։